MediaTek ընկերությունը օրերս պաշտոնապես ցուցադրել է Helio X20 գերժամանակակից պրոցեսորը, որը աշխարհում առաջին 10 միջուկ ունեցող պրոցեսորն է։ Նշենք, որ այս պահին ֆլագմանյան բջջային հեռախոսներում օգտագործում էին 8 միջուկ ունեցող չիպեր։

Միջուկների քանակի ավելացումը կբարելավի տեսահոլովակներ դիտելու որակը եւ կբարձրացնի խաղային հնարավորությունների մակարդակը, փոխանցում է Informing-ը։ Բացի այդ, դա հնարավորություն է տալիս բջջային սարքավորումը առանց լիցքավորելու ավելի երկար օգտագործել։

Պլանավորվում է, որ այս նորարարությունը հնարավոր կլինի մատակարարել այս տարվա վերջում։