Մալավիի հանրապետությունը այսուհետ Internet.org նախագծի ակտիվ անդամն է, ինչը հնարավորություն է տալիս աֆրիկյան պետության բնակիչներին անվճար օգտվել բազային օնլայն ծառայություններից։ Արեւելյան Աֆրիկայում գտնվող այս  երկրի օգտատերերի հետ միասին այս սոցիալական նախագծի շնորհիվ դեպի համացանց մուտք է ստացել մեկ մլրդ մարդ։ Այս նորությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Facebook-ի հիմնադիր Մարդ Ցուկերբերգը։

Հիշեցնենք, որ Internet.org նախաձեռնության շրջանակներում անվճար հասանելիություն է ապահովվում դեպի Facebook, Wikipedia եւ մի շարք այլ կայքեր, գրում է Informing-ը։

Ինչպես գրել է Ցուկերբերգը, իր թիմը շարունակում է աշխատել Երկիր մոլորակի բնակիչներին դեպի համացանց մուտք ապահովելու ուղղությամբ։

Internet.org նախաձեռնությունը այս պահին գործարկվել է 11 երկրներում՝ Գվատեմալայում, Կոլումբիայում, Քենիայում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Ինդոնեզիայում եւ այլուր։