Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների եւ հրավիրում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային բանակցությունների` լրատվամիջոցների ներկայությամբ: Այս մասին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է արտասահմանում ապրող իրանցիների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Fars գործակալությունը:

Ահմադինեջադը նշել է, որ սեպտեմբերին ինքն այցելելու է ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային: «Եթե նախագահ Օբաման համաձայնի, մենք կզրուցենք լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ եւ կպարզենք, թե աշխարհի կառավարման ում ռազմավարությունն է ավելի լավը»,- ասել է Իրանի նախագահը: