Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տարերային աղետի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից, հեռագրում ասված է.
«Ցավով տեղեկացա Ռուսաստանի կենտրոնական մարզերում տեղի ունեցած տարերային աղետի մասին, որը հանգեցրել է մարդկային զոհերի եւ ավերածությունների: Տխուր է գիտակցել, որ լայնածավալ հրդեհների հետեւանքով հազարավոր մարդիկ զրկվել են ծածկից եւ գույքից, երկրին հասցվել է նյութական վնաս:
Խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանք` բնական այս աղետից բոլոր տուժածներին»:




























