Google Inc.-ը պատրաստ է արդեն այս ամռանը ընդհանուր գործածության ճանապարհների համար ներկայացնել իր ինքնակառավարվող մեքենայի նախատիպերը, որպեսզի դրանով փոխի նման փոխադրամիջոցների հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքը։

Ինչպես ընկերության պաշտոնական բլոգում գրել է նախագծի ղեկավար Քրիս Ուրմսոնը, Google-ը պլանավորում է մի քանի ինքնակառավարվող մեքենա փորձարկել Քալիֆորնիայի նահանգի Մաունթին Վյու քաղաքում։ Այս փուլում մեքենաների շարժը կվերահսկեն Google-ի վարորդները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Ընկերությունն արդեն գործարկել է 25 հատ նման մեքենա։ Մեքենաների առավելագույն արագությունը սահմանափակվում է 40կմ/ժ-ով։