Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանը որոշել է ստեղծել նոր՝ «Ազգային հանդարտություն» անվամբ կուսակցություն։ Էրբաքանը Թուրքիայի եւ Ադրբեջանի մտերմության վառ կողմնակիցներից է, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում նա պրոադրբեջանական դիրքորոշում ունի։ Անցյալ տարի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններից հետո նա հրապարակայնորեն քննադատել էր իշխանությանը։

«Ադրբեջանը, ինչպես Թուրքիան, իմ հայրենիքն է։ Մենք ինչպես կարող էինք թույլ տալ, որ մեր եղբայրները նեղանային մեզանից, անհավատալի է։ Ես դա չէի կարող պատկերացնել նույնիսկ մղձավանջային երազում։ Ես ամաչում եմ, որ Թուրքիան նեղացրել է Ադրբեջանին։ Մենք պետք է իսկույն քննարկեն ստեղծված իրավիճակը մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,-հայտարարել է Էրբաքանը։ Նեջմեթինը հարուստ քաղաքական փորձ ունեցող գործիչներից է։  Նա արմատական հայացքներ ունեցող մահմեդական  եւ «Ռեֆահ» ու «Ֆազիլետ» կուսակցությունների հիմնադիրներից մեկն է։  Բազմիցս արգելվել է նրա կողմից ստեղծվող կուսակցությունների գործունեությունը, սակայն նա անխոնջ շարունակել  է նոր կուսակցություններ ստեղծել եւ ամեն անգամ մասնակցել ընտրություններին, քանի դեռ 1996 թվականի չդարձավ Թուրքիայի վարչապետ եւ երկրի իշխանության ղեկին մնաց մեկ տարի։ Դրանից հետո նա ստեղծեց «Ֆազիլետ» կուսակցությունը։ Սակայն այս կուսակցության արգելքից հետո այս եւ «Ռեֆահ» կուսակցության ներկայացուցիչները ստեղծել եւ պաշտոնապես գրանցել են իրենց անկախ կուսակցությունները։Արմատականները ստեղծեցին «Երջանկություն» կուսակցությունը, որը ղեկավարում էր Ռեջան Քութանը իսկ պահում էր Էրբաքանը, իսկ չափավորները ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ ստեղծեցին «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։

Այս պայմաններում էրբաքանական կառույցները փաստացիորեն կենտրոնանում են հասարակական կազմակերպությունների ակտիվության վրա, կատարելով ավելի վճռական գործողություններ, ինչը իրեն կարող է թույլ տալ միայն իշխող կուսակցությունը։ Մասնավորապես՝ հենց նրանք էին վերջերս Գազա ուղարկվող «Խաղաղության նավատորմի» կազմակերպիչները, որը սակայն ամբողջությամբ վայելում էր Էրդողանի աջակցությունը։ Ադրբեջանական 1news.az-ը՝ վկայակոչելով  Hurriyet-ին, հաղորդում է, թե բացառված չէ, որ Էրբաքանը նոր կուսակցություն ստեղծի, ավելին՝ ասում են, որ այն նույնիսկ «օրհնված» է ներկայիս իշխանությունների կողմից։