IBM ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին խոհանոցային Watson գերհամակարգիչը, որը կարող է վերլուծել մթերքի կազմը եւ հորինել մարդկանց համար անհայտ բաղադրատոմսեր։

Համակարգչային խոհարարի բոլոր գաղափարները ստուգվել են մարդկանց վրա, հարմարեցվել են մարդկային ճաշակին, եւ այս տարի IBM ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին բաղադրատոմսերի գիրքը, որը կազմել է Cognitive Cooking with Chef Watson արհեստական ինտելեկտը, գրում է «Ռոսբալտ»-ը։

Բաղադրատոմսերի մեծ մասը կազմված է տարօրինակ համակցությունների հիման վրա, որոնք միեւնույնն է համեղ են, քանի որ մթերքները շատ ընդհանուր բաղադրիչներ ունեն։ 65 բաղադրատոմսերով գիրքը կարելի է գնել 22 դոլարով։