Իրանում շարունակվում է 17 քաղբանտարկյալների հացադուլը: Նրանցից 5-ին տեղափոխել են հիվանդանոց: Նրանք ձերբակալվել էին նախագահական ընտրություններից հետո՝ հակակառավարական ցույցերի համար, որոնց մասնակիցները հրաժարվել էին ընդունել Իրանում ընտրությունների արդյունքները:
Դատապարտյալները հացադուլի մեջ են անցած շաբաթվանից: Բողոքավորների մեջ են հայտնի լրագրողներ եւ ուսանողական ակտիվիստներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով իրանական ընդդիմադիր կայքերից մեկը:




























