Google-ը որոնման արդյունքների հետ մեկտեղ ցույց կտա նաեւ «Գնել» կոճակը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Կոճակը կհայտնվի բջջային սարքավորումներից որոնում կատարելիս։ Այն սեղմելով՝ օգտատերը կվերահասցեավորվի Google-ի հատուկ էջ, որտեղ կարող է ընտրել այն պարամետրերը, որոնք ցանկանում է գնել, փոխանցում է Gazeta-ն։

Առեւտուրը իրականացնելու է ոչ թե Google-ը, այլ նրա գործընկերները։ Նոր ֆունկցիան կարող է մրցացկել Amazonի եւ eBay-ի հետ։ Համակարգիչների վրա դեռեւս չի պլանավորվում այդ ֆունկցիան ավելացնել։