Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 2 դիվիզիոն զենիթա-հրթիռային C-300 «Ֆավորիտ» համալիրների վաճառքը կրում է զուտ կոմերցիոն բնույթ: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարության եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը:

«Մեզ պետք է, որպեսզի մեր ռազմա-արդյունաբերական ձեռնարկություններն աշխատեն, որպեսզի աշխատակիցները աշխատավարձ ստանան, դրա համար էլ վաճառել ենք նրան, ում դրանք պետք էին: Առավել եւս, որ այդ զենքը կրում է զուտ պաշտպանողական բնույթ: Ես չեմ զարմանա, եթե այդ գործարքը կայանա»,- հայտարարել է փորձագետը:

Հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը նախընտրել այդ զենքը վաճառել Ադրբեջանին, այլ ոչ Իրանին, Պուխովը պատասխանել է, որ «Ռուսաստանը կռացել է ԱՄՆ-ի առջեւ»:  «Ես եւ իմ շատ գործընկերների երբեք կողմ չենք եղել եւ գտնում էինք, որ պետք է զենքը մատակարարել Իրանին, բայց քննարկումների արդյունքում հաղթել այլ տեսակետ: Ահա եւ արդյունքը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ՌԴ քաղաքական դիրքորոշմանը Հարավային Կովկասում, ապա քաղաքագետի կարծիքով, C-300-ի վաճառքի գործարքը եւ Ռուսաստանի  քաղաքական ընդհանուր վեկտորը քիչ ընդհանուր բան ունեն: «Ռուսաստանը չունի որեւէ ռազմավարություն, կա միայն մարտավարություն: Հայտնի ասացվածքն ասում է. «Եթե դու բոլորի հետ ընկերություն ես անում, ուրեմն ոչ մեկի հետ ընկերություն չես անում»: Հենց այդպես էլ այսօր գործում է Ռուսաստանը: Նա կոմերցիոն շահ է փնտրում»,- իր խոսքն ամփոփել է Պուխովը: