Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը օգոստոսի 2-ին հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլու հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի որոշումների իրագործման հետ կապված որոշ խնդիրներ, մասնավորապես` սահմանի ինտեգրացված կառավարման սկզբունքի ներդրման ուղղությամբ համապատասխան գերատեսչությունների միջեւ աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու հարցը:




























