Ավստրալիայի հարավային Վիկտորիա նահանգի բնակիչը դարձել է երկրի առաջին կույր եւ խուլ կինը, ով կարողացել է խոսել հեռախոսով։
Միշել Սթիվենսը հեռախոսազրույց է ունեցել իր քրոջ հետ՝ օգտվելով նոր սարքավորումից, որը խոսակցությունը վերածում է Բրայլի ծածկագրի (դրանից օգտվում են կույր մարդիկ կարդալու համար)։
Այդ սարքավորման փորձարկումը միաժամանակ կատարվում է Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում, փոխանցում է BBC.-ի Ռուսական ծառայությունը։
Ակնկալվում է, որ տեխնոլոգիան կույր եւ խուլ մարդկանց կօգնի աշխատանքի տեղավորվելու հարցում։





























