Kia Picanto ավտոմեքենան ճանաչվել է ամենահուսալին՝ 26 հազար մեքենաների հետազոտության արդյունքներով, որ անցկացվել են Մեծ Բրիտանիայի հեղինակավոր «Which? Car» ամսագրի կողմից:
Kia Picanto-ն ստացել է ձայների 98,1 տոկոսն ու զբաղեցրել առաջին տեղն ամենահուսալի մեքենաների ցանկում՝ երեք տարեկան մեքենաների հասակում: Բացի այդ, այն մտել է առաջատարների հնգյակ՝ չորսից ութ տարեկան մեքենաների դասակարգման մեջ:
«Which? Car» ամսագրի վարկածով հաղթանակը Kia Picanto-ի սպառողական որակների առաջին ճանաչումը չէ: Նախկինում, համաձայն J.D. Power ավտոմոբիլային գործակալության վարկանիշների, մեքենան լավագույնն է ճանաչվել ՀԱՀ-ում (2007 եւ 2008 թվականներին) եւ Գերմանիայում (2009 եւ 2010 թվականներին):




























