Մոսկվան Իրանին С-300 ԶՀՀ մատակարարելու որոշումը քաղաքական սխալ չի համարում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախարարը մեկնաբանել է նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճերը։ «Մենք հույս ունենք, որ Իրանի եւ «վեցնյակի» միջեւ սահմանված ցանկալի ժամկետը, այն է՝ հունիսի 30-ը իրատեսական է, եւ Իրանի ու «վեցնյակի» միջեւ համաձայնությունը կկայանա»,- ընդգծել է Լավրովը։





























