Microsoft ընկերությունը հատուկ մրցաշար կկազմակերպի՝ նշելու համար Windows օպերացիոն համակարգի մի քանի սերունդների շրջանում հայտնի «Solitaire» փասիանսի 25-ամյակը։ Այս մասին ասված է ընկերության պաշտոնական կայքում։

Ի սկզբանե մրցաշարը կանցկացվի աշխատակիցների շրջանում, իսկ հուլիսի սկզբին դրան կարող է միանալ նաեւ Windows-ի կամ Windows Phone-ի ցանկացած օգտատեր, գրում է Gazeta-ն։