Եվրոպայի Խորհուրդը բախվում է ծայրահեղականության եւ այլատյացության նորանոր դրսեւորումների հետ։ Այս մասին մայիսի 19-ին ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։ Նիստը ընթանում է Ազգային ժողովում։
«Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, հայերը մտադիր են պայքարել նման դրսեւորումների դեմ։ Մեզ մտահոգում է, որ որոշ երկրներում այլատյացության քաղաքականությունը տարվում է պետական մակարդակով։ Խոսքը հարեւան Ադրբեջանի մասին է»,- ասել է Սահակյանը։ Նրա խոսքով, Եվրոպայի Խորհուրդը անխոս առաջատարն է մարդու իրավունքների համար պայքարում։ «Նա պետք է առաջատար դեր խաղա անհանդուրժողականության դեմ պայքարում»,- նշել է ԱԺ նախագահը։





























