Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Կանադան օգոստոսի 8-11-ը ռազմա-օդային ուժերի եւ դիսպետչերական ծառայությունների համատեղ վարժանքներ են անցկացնելու, հաղորդում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD):
«Ռուսաստանի ՌՕՈՒ-ն եւ NORAD-ը օդային տարածքի պաշտպանության առաջին ահմատեղ վարժանքները կանցկացնեն: Vigilant Eagle (Զգոն արծիվ) անունը ստացած վարժանքներում կմասնակցեն նաեւ Ռուսաստանի քաղաքացիական դիսպետչերական ծառայությունը, ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը, ՌԴ, ԱՄՆ-ի եւ Կանադայի զինծառայողներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վարժանքների սցենարը ենթադրում է, որ ամերիկյան քաղաքացիական ինքնաթիռներից մեկն առեւանգվում է ահաբեկիչների կողմից եւ Ալյասկայից ուղեւովում է Հեռավոր Արեւելք: Վարժանքների շրջանակներում երկու թռիչք կիրականացվի: