Վերջին մի քանի ամիսների ընթացքում կարծես թե մեր հայրենի պատգամավորների գործերը այնքան էլ բարենպաստ հունով չեն գնում, գրում է թերթը՝ շարունակելով: «Եւ եթե «Գրեյթ Վելլի» ընկերության տեր ու տիրական Տիգրան Արզաքանցյանին հարկային մարմինները շունչ քաշելու տեղ չեն թողնում, ապա ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Մխիթար Վարագյանին էլ «խեղդամահ» են անում մաքսայինները, քանի որ վերջինս վաղուց արդեն խորացել է Վրաստանից, դեսից-դենից ավտոմեքենաներ բերելու գործի մեջ, եւ ասում են, որ «տակ» է տվել: Չար լեզուներն ասում են, որ Վարագյանը դեռ 2007-ի ընտրություններից սկսած գլխին մեծ պարտքեր է հավաքել ու մինչ օրս չի կարողանում այդ «թավանի» տակից դուրս գալ անգամ ամենաթանկարժեք ֆիրմայի ու անհայտ կենսագրություն ունեցող մեքենաներ ներկրելով ու հարազատ քաղաքապետ-եղբայր ունենալով հանդերձ»: