Կենտրոնական Չինաստանի հանքերից մեկում գազի արտահոսքի արդյունքում 9 մարդ է մահացել, եւս յոթ հանքափորներ արգելափակված են մնացել գետնի տակ: Այդ մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան Սանյուանդուն հանքում՝ Հենան նահանգի Դենֆեն քաղաքում:
Արտահոսքի ժամանակ հանքում 127 հանքափոր է եղել, նրանցից 111-ին հաջողվել է հանել մակերեւույթ:
Ներկայումս հաստատվել է 9 մարդու մահը, եւս յոթի ճակատագիրը դեռ անհայտ է: Փրկարարական գործողությունը շարունակվում է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























