Apple ընկերությունը հրաժարվել է սեփական հեռուստացույցը թողարկելու ծրագրերից: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին: Մասնագետների խումբն այդ ուղղությամբ աշխատում էր ավելի քան 10 տարի:

Ըստ Gazeta-ի, ծրագրերից հրաժարվելու հիմնական պատճառ է դարձել հեռուստացույցների շուկայում չափազանց բարձր մրցակցությունը, որտեղ գլխավոր խաղացողը կորեական Samsung-ն է:

Փոխարենը, Apple-ը շարունակելու է Apple TV-ի առաջխաղացումը, որի նոր տարբերակը, ըստ լուրերի, ներկայացվելու է հունիսին Սան Ֆրանցիսկոյում նախանշված WWDC-2015 համաժողովի ընթացքում: