Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Գեորգի Բարամիեն եւ այցով Թբիլիսիում գտնվող ամերիկյան կոնգրեսականների օգնականները քննարկել են վրաց-ռուսական հակամարտությունն եւ Վրաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների հարցերը:

«Մենք խոսել ենք ամենացավոտ հարցերի շուրջ, որ կան Ռուսաստանի հետ հարաբերություններում: Անհրաժեշտ է, որ «օկուպացիա» հասկացությունը ամրագրվի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պաշտոնական փաստաթղթերում»,- հանդիպումից հետո լրագրողներին է ասել պետնախարարը:

Նրա խոսքով, քննարկվել է նաեւ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը:

Ամերիկացի վեց կոնգրեսականների օգնականները Վրաստան են ժամանել հանգստյան օրերին: