The Washington Post-ի լրագրող, Իրանում լրտեսության մեջ մեղադրվող Ջեյսոն Ռեզայանի դատավարությունը սկսվելու է մայիսի 26-ին, հաղորդում է The New York Times-ը։
Բացի Ռեզայանից, որն արդեն 10 ամիս կալանքի տակ է, դատարանի առջեւ կկանգնեն նաեւ նրա կինն ու մեկ այլ մեղադրյալ։
Ակնկալվում է, որ լսումները կայանալու են փակ ռեժիմով։ Ռեզայանի փաստաբանը հաստատել է դատաքննության մեկնարկի մասին լուրերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրանցի մի դիվանագետ մեղադրել է լրագրողին լրտեսության մեջ։ Ռեզայանը համագործակցել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի մտերիմներից մեկի հետ, ում անունը չի ահղորդվում։ Այսկերպ, իբր Ռեզայանը կարող էր գաղտնի տեղեկությունների տիրապետել։





























