Հայաստանում եւ այն երկրներում, որտեղ «Բիլայն»-ը ներկայություն ունի, ընկերությունը ցանկանում է յուրացնել հասանելի սմարթֆոնների շուկան, մասնավորապես՝ մինչեւ 200 դոլարի գնային կատեգորիայում: Այս մասին մայիսի 19-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Վիմպելկոմ» խմբի բջջային սարքավորումների ուղղության ղեկավար Անդրեյ Չուկաեւը:

«Հայաստանը սմարթֆոնների հրաշալի նոր շուկա է: Այն դեռեւս չի գրավել հանրապետության բաժանորդների 70%-ին»,- նշեց Չուկաեւը:

«Մենք հեռանկարն ենք դիտում՝ 6-9 ամիս դեպի առաջ: Ընդհանուր առմամբ, մենք ամենից հեռանկարայինը հենց այդ սեգմենտն ենք համարում, ընդ որում, ոչ միայն Հայաստանում»,- հավելեց նա:

Մոտ ապագայում, ըստ Չուկաեւի, Հայաստանում վաճառքի կհանվի նոր մոդելի Beeline սմարթֆոնը: «Այն գերհասանելի կլինի, իսկ դրա բնութագրերը, ի տարբերություն նախորդ մոդելների, կկատարելագործենք»,- հավելեց «Վիմպելկոմ»-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանում «Վիմպելկոմ»-ը ներկայացված է «Բիլայն» ապրանքանիշով: