Պարբերականը զրույցել է «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկակական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: Հարցին, թե Ադրբեջանին զենք մատակարարելով  Ռուսաստանը ցանկանում է «նեղը գցել» Հայաստանին` ԼՂ հարցում զիջումներ պարտադրելու նպատակով, փորձագետն արձագանքել է. «Հայաստանն այսօր այն աստիճան է «նեղը գցված» Ռուսաստանի եւ ոչ միայն Ռուսաստանի կողմից, որ սրանից ավել Հայաստանին «նեղը գցելը» երեւի թե, շատ  դժվար է նույնիսկ տեսականորեն պատկերացնել: Փաստորեն, նույնիսկ չի նշմարվում, որ, Հայաստանի հետ գոնե ձեւականորեն, սա որեւէ կերպ համաձայնեցված է: Եթե խոսենք հայ-ռուսական դաշինքի մասին, ապա այն, մոտավորապես, նույնպիսի դաշինք է, ինչպիսին, ասենք կար, Բազազ Արտեմ եւ Գիքորի միջեւ, որտեղ Գիքորի դերում, իհարկե, Հայաստանի հանրապետությունն է»: