Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիեն որոշել է իր նորածին թոռանն անվանակոչել ի պատիվ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Ինչպես հաղորդում են պաղեստինյան լրատվամիջոցները, այդկերպ Հանիեն ցանկացել է իր երախտագիտությունը հայտնել թուրք վարչապետին պաղեստինայն ժողովրդին ցուցաբերած աջակցության համար, հաղորդում է izrus.co.il-ը:

Հանիեն առաջինը չէ, որ նման կերպ է վարվել: «Ազատության նավատորմի» զավթումից հետո Էրդողանի անունով իր որդուն անվանել էր Խան-Յունեսի բնակիչներից մեկը: