Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին թույլ չեն տա մտնել Իրանի միջուկային օբյեկտներ։ Այս մասին տեղեկացնում է ԻՐԻԲ պետական գործակալությունը՝ մեջբերելով Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Ալի այաթոլլա Խամենեիի հայտարարությունը։

«ԱԷՄԳ փորձագետների ոչ մի տեսչություն չի մտնի Իրանի ռազմական օբյեկտները։ Օտարերկրյա պետությունները կոչ են անում ԱԷՄԳ փորձագետների զննումների ընթացքում իրանցի միջուկագետ գիտնականների շրջանում հարցումներ անցկացնել։ Փաստացի նրանք կոչ են անում ոչ թե հարցում անցկացնել, այլ հարցաքննել նրանց։ Իրանը նման հարցումներ թույլ չի տա»,- մեջբերում է Խամենեիի խոսքը ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ ԱԷՄԳ-ի կողմից թույլատրելի զննումների հարցում ունեցած տարակարծությունները Իրանի եւ «վեցնյակի» միջեւ գլխավոր հակասություններից է։