Նիդերլանդներում հատուկ բջջային հավելված են մշակել, որը կարողանում է որոշել  թղթադրամների իսկությունը։ Ծրագիրը մշակվել է երկրի ԿԲ-ի աջակցությամբ դրամանենգերի  դեմ պայքարելու  համար։

Հավելվածը սքանավորում է թղթադրամները եւ ստուգում եզրահատումների ու պաշտպանիչ շերտերի իսկությունը։ Եթե սքանավորման ժամանակ հավելվածը կասկածելի բան է նկատում, օգտատիրոջը խորհուրդ է տալիս լրացուցիչ ստուգել թղթադրամը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։