Իրանական կողմը մտադիր է Սիրիայի տրանսպորտի նախարարին առաջարկել սկսել երկաթուղու շինարարություն, որն իրար կկապի Սիրիան, Իրանը, Իրաքն ու Լիբանանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի նախարար Համիդ Բեհբեհանին Դամասկոս ժամանելուն պես:
Նրա խոսքով, հեռանկարում այդ ճանապարհը կարող է ձգվել մինչեւ Չինաստան եւ օգտագործվել Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումների համար:
Սիրիայի մայրաքաղաքում Բեհբեհանին հայտարարել է, թե այցը նպատակ ունի ամրապնդել երկկողմ կապերը եւ ընդլայնել համագործակցությունը:
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























