Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտը հուլիսի 27-ին Թբիլիսիում անցկացված մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է հատուկ մրցանակի: Մրցանակաբաշխությունը կազմակերպել էր հեղինակավոր «Թոփ Թեն Ըվորդ» (Top Ten Award)  կազմակերությունը ՋիԱյՍի (GIC (Guardian Independent Certification) կազմակերպության հետ համատեղ: Մրցանակը տրվել է այն կազմակերպություններին, որոնք հանդիսանում են լավագույնը` հասարակության համար աշխատանքների կազմակերպման գործընթացում: Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին  տեղեկացրել է Ատանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը:

Top Ten Award մրցանակի արժանացել են նաեւ խոշոր 5 բանկեր, ինչպես նաեւ տարբեր երկրների ստանդարտացման քաղաքականություն իրականացնող կազմակերպություններ: