Beeline-ը տեղեկացնում է, որ  «Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայություններն այժմ արդեն հասանելի են նաեւ հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։ «Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաեւ ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ: Իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաեւ ՌԴ ֆիքսված ցանցեր 35 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ:

«Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայությունները միաժամանակ երկու պարզ եւ հարմար տարբերակ են մեր հաճախորդների համար` կատարելու մատչելի սակագնով զանգեր դեպի Ռուսաստան: Վստահ եմ, որ այս երկու ծառայությունները նույնպես տարածում կգտնեն հետվճարային հաշվարկային համակարգի մեր բաժանորդների շրջանում` հնարավորություն ընձեռելով շփվել Ռուսաստանում գտնվող իրենց մտերիմների եւ հարազատների հետ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

«Ռուսաստանյան 20» ծառայությունը կարելի է ակտիվացնել հավաքելով 0050# USSD-հրահանգը, իսկ  «Ռուսաստանյան 35» ծառայությունն ակտիվացնելու համար` 0053# USSD-հրահանգը: Ծառայությունների վճարը գանձվում է ամիսը մեկ անգամ: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայություններից յուրաքանչյուրը` հավաքելով *0051# հրահանգը։ Ծառայությունները տրամադրվում են անժամկետ: Ծառայությունն անջատելու դեպքում հաշիվը կներկայացվի այն ամսվա օրերի քանակին համապատասխան, որի ընթացքում ծառայությունն անջատվել է: «Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայությունները չեն կարող ակտիվացվել միաժամանակ։  

«Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ  Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք: