Մոսկվայի քրեական հետախուզության 8-րդ բաժնի օպերատիվ աշխատակիցները բացահայտել են էթնիկ հանցավոր խմբի ակտիվիստներին, որոնց կորիզը Հայաստանից ժամանածներն են: Այս մասին հաղորդագրություն է տեղադրված Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչության կայքում:
Հանցավոր խումբը գործել է Մոսկվայի հյուսիսում: Վաղ առավոտյան, ժամը 4-5-ին նրանք այցելել են արյդունաբերական գոտիներ եւ պահեստի տերմինալներ, որտեղ հետեւել են իրենց զոհերին` հիմնականում վարորդներ ու էքսպեդիտորներ: Այնուհետեւ հանցագործների գործողությունները մտել են ակտիվ փուլ: Նրանք աչքի տակ առաջ մեքենան չորս կողմից շրջապատել են, բացել դռները եւ սպառնացել ֆիզիկական ուժ կիրառել, եթե մեքենայում գտնվողները չկատարեն իրենց «Սոլնցեւյան բռատվա»-ի պահանջները:
Նրանք պահանջել են իրենց տալ ապրանք ձեռք բերելու համար ծախսված գումարի 10 տոկոսը: Իբր այդ գումարը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք մտնելու դիմաց վճար է: Այն բանից հետո, երբ հանցագործները պարզել են, թե որտեղ է թաքցված փողը, նրանք խլել են ամբողջ գումարը:




























