Արեւմտյան Վրաստանի Լագոդեխի քաղաքի ծննդատանը ծնվել է երեխա` մեկ ձեռքով: Նորածինը չունի ձախ ձեռք: Այս մասին Կախեթիի լրատվական գործակալության լրագրողներին հայտնել է ծննդատան բժիշկ, գինեկոլոգ Մեվլութ Ամիրանաշվիլին:
«Նման փաստերը շատ հազվադեպ են: Ես 30 տարի է աշխատում եմ որպես գինեկոլոգ եւ առաջին անգամ եմ նման դեպքի ականատես լինում»,- ասել է նա: Հաղորդում է Trend-ը: Ամիրանաշվիլիի խոսքով, երեխան առողջ է: Բժիշկները չեն կարողանում բացատրել նման արատի պատճառները: Ի դեպ, հենց այս շրջանում է, որ նախորդ շաբաթ կատուն շան քոթոթ է ծնել:




























