ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 22-ին օրենք է ստորագրել, որով Սպիտակ տունը պարտավորվում է Կոնգրեսի դիտարկմանն ուղարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնությունը: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ նախագահը Թեհրանի հետ համաձայնություն ստորագրելուց 5 օրացույցային օր անց (հունիսի 30-ից) պարտավոր է Սենատի եւ Պալատի հանձնաժողովներին ներկայացնել այդ փաստաթղթի տեքստը, որի քննարկման համար անհրաժեշտ է լինելու 30 օր:

Դրանից հետո Օբաման 12 օրվա ընթացքում կարող է վետո դնել Կոնգրեսի որոշման վրա, իսկ վերջինս 10 օր կունենա այն վիճարկելու համար: Այդ ընթացքում ԱՄՆ-ը Իրանից ոչ մի պատժամիջոց չի հանի: