Մոլդովայի Սահմանադրական դատարանը թույլ չի տվել նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինին երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություներին։ Այս մասին հաղորդում է «Նովոստի Մոլդովան»։

Պատճառը այն է, որ Մոլոդվայի Սահմանադրությունը թույլ չի տալիս նույն անձնավորությանը նախագահի պաշտոնը զբաղեցնել  2 անգամից ավելի։ Այս հոդվածի առնչությամբ հարց բարձրացվեց այն բանից հետո, երբ 2009 թվականին սեպտեմբերին Վորոնինը հրաժարական տվեց, ինչից հետո նրա պարտականություններն ստանձնեց խորհրդարանի նախագահ Միխայ Գիմպուն։

Մոլդովիայի կոմունիստական կուսակցության կարծիքով, Վարոնինը կարող է երրորդ անգամ նախագահ դառնալ, քանի որ նրա հրաժարականից հետո Մոլդովան ղեկավարում է ուրիշ մարդ՝ Գիմպուն։

Այս գաղափարի հակառակորդները, իրենց հերթին, նշում են պետության նախագահի եւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակների  տարբերությունը։

Այսպիսով Վորոնինը չի կարող առաջադրել իր թեկնածությունը ընտրություններին, որոնք անց են կացվելու աշնանը։ Ներկայումս Մոլդովայի նախագահին ընտրում է երկրի խորհրդարանը, սակայն սեպտեմբերի 5-ին երկրում սահմանդրական փոփոխությունների հանրաքվե կանցկացվի, որը թույլ կտա նախագահին ընտրել համազգային քվեարկության միջոցով։

Վլադիմիր Վորոնինը նախագահել է 2001-2009 թվականներին։