Հայաստանում ծեծի են ենթարկել Ֆիլիպինների քաղաքացուն:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 2-ին, ժամը 02.05-ին, Զաքյան փողոցում ոստիկանության ծառայողներին է մոտեցել Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի, 1971 թ. ծնված Լորենսո Ք.-ն եւ մատնացույց անելով 1992 թ. ծնված Կարո Հ.-ին` նշել, որ վերջինս ծեծի է ենթարկել իրեն եւ հափշտակել 300 եվրո:
ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրի համաձայն, Կարո Հ.-ն բերման է ենթարկվել բաժին եւ հերքել իր կողմից Լորենսո Ք.-ին ծեծի ենթարկելու եւ գումար հափշտակելու փաստը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




























