Օգոստոսի 7-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այցելում է Կոլումբիա: Այս մասին հաղորդել է Վրաստանի վերաինտեգրացման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին: Նրա խոսքով, Լատինական Ամերիկայի այդ երկիրը կարեւոր գործընկեր է Վրաստանի համար` անջատողական հանրապետությունները չճանաչելու հարցում, եւ ցանկալի է, որ օգոստոսի 7-ին Վրաստանի նախագահը մեկնի Կոլումբիայի նախագահի պաշտոնակալման արարողությանը մասնակցելու:
Բացի այդ, այս այցելությունը Միխայիլ Սահակաշվիլուն հնարավորություն կտա շփվել այլ նախագահների հետ: «Փոքր երկրները չպետք է հրաժարվեն նման հնարավորությունից: Ես կարծում եմ, որ նախագահը անպայման պետք է մեկնի Կոլումբիա, քանի որ այն մեր կարեւոր գործընկերն է:
Պաշտոնակալման արարողությանը հրավիրված են նախագահներ ոչ միայն Լատինական Ամերիկայի, այլեւ այլ երկրներից, ուստի փոքր երկրները չպետք է հրաժարվեն նման հնարավորությունից»,- հայտարարել է Յակոբաշվիլին:



























