Աշխարհահռչակ ամերիկացի կինոաստղ ու երգչուհի, հայազգի Շերի դուստրը, ով նախորդ տարի տղամարդ էր դարձել, լուրջ առողջական խնդիրներ ունի: Բժիշկները, որոնք 41-ամյա Չեստիտին օգնել են փոխել սեռը, անում են ամեն հնարավորը, բայց որեւէ արդյունքի դեռ չեն հասել: Չեզ Բոնոն (այդպես է Շերի դստեր տղամարդկային անունը, ըստ անձնագրի), հաբեր ու հորմոններ ընդունելու արդյունքում դժվարությամբ է դուրս գալիս մեքենայից եւ ավելի հազվադեպ է ոտքով քայլում:

Բժիշկները փորձում են համոզել նրան արագ ազատվել ավելորդ քաշից, զբաղվել սպորտով եւ դիետա պահել, բայց տրանսսեքսուալը ականջալուր չի լինում այդ հորդորներին: Չեզը կարծում է, որ ավելորդ քաշի պատճառը իրեն նշանակված հաբերն են եւ ակնարկում է, որ կարող է դատի տալ իր սեռը փոխելու հարցում դերակատարում ունեցած եւ հետագա վերականգնողական փուլին մասնակցած  բժիշկներին: Չեզը վստահ է, որ բժիշկները կանեն անհնարը, բայց կուղղեն իրենց սխալները: Հակառակ դեպքում, նա սպառնում է «հողին հավասարեցնել» նրանց:

Հիշեցնենք, որ երգչուհի Շերի հայրը` հայազգի Կարապետ Սարգսյանն է: