Նյու Յորքի՝ հուշարձանների վերահսկման, օգտագործման եւ պահպանության քաղաքային հանձնաժողովը հրաժարվել է պատմական հուշարձան ճանաչել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից տուժած շենքերի հարեւանությամբ գտնվող բարձրահարկ շենքը, հաղորդում է Associated Press-ը: Այդ շենքի տեղում նախատեսվում է մզկիթ կառուցել:

Այն, որ շենքը պատմական հուշարձան կճանաչեն, միակ հնարավորությունն էր, որպեսզի այդ վայրում մզկիթ չկառուցվի: Մզկիթի կառուցման դեմ հանդես են գալիս Նյու Յորքի բնակիչների մի քանի խմբեր, որոնք կարծում են, որ մզկիթի տեսքը կվիրավորի ահաբեկչությունների  հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մտերիմներին:

Նախագծի նախաձեռնողը իմամ Ֆեյզալ Աբդուլ Ռաուֆն է: Մզկիթը նախատեսվում է կառուցել ահաբեկչություններից ուղիղ 10 տարի անց: Ռաուֆը պնդում է, որ մզկիթի կառուցումը կդառնա մահմեդականների կողմից ահաբեկչությունը մերժելու դրսեւորում: