Օպերատիվ-հետաքննական խումբը հայտնաբերել է օգոստոսի 2-ին Կրասնոյարսկի մարզում վթարի ենթարկված ԱՆ-24 ինքնաթիռի «սեւ արկղերը»: Այս մասին հաղորդում է «Իտառ Տասս»-ը:

Դրանք կհանձնվեն Միջպետական ավիացիոն կոմիտեի հանձնաժողովի անդամներին եւ կտեղափոխվեն Մոսկվա` վերծանելու համար: Այս մասին ասել է հետաքննական վարչության ներկայացուցիչ Տատյանա Շերստովան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ԱՆ-24 ինքնաթիռը վայր է ընկել օգոստոսի 2-ին Երեւանի ժամանակով  ժամը 22:30-ին, Կրասնոյարսկի օդանավակայանի թռիչքուղուց 700 մետր հեռավորության վրա: Ինքնաթիռում եղել են 15 հոգի, այդ թվում մեկ երեխա: Կենդանի են մնացել անձնակազմի 3 անդամները: