Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնել Ռուսաստանին` անտառային հրդեհները մարելու հարցում, որոնք մոլեգնում են ողջ երկրի տարածքում եւ հանգեցրել են բազմաթիվ զոհերի:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը իր ցավակցություններն է հայտնել աղետի զոհերի հարազատներին եւ հավելել, որ Իրանը պատրաստ է ցանկացած պահանջվող օգնություն տրամադրել եւ աջակցել հրդեհների մարմանը:
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն, վերջին օրերին Ռուսաստանի տարածքում արձանագրվել են հրդեհների 800 օջախներ, որոնցից 57-ը` տորֆային: Արտակարգ դրություն է մտցվել երկրի 7 տարածաշրջաններում` Մարի Էլ, Մորդովիայի, Վլադիմիրի, Վորոնեժի, Մոսկովյան, Նիժեգորոդսկի եւ Ռյազանի մարզերում: Հիշեցնենք, որ ավելի վաղ օգնության պատրաստակամություն էին հայտնել նաեւ Էստոնիան, Ուկրաինան եւ Ադրբեջանը:




























