Մերձմոսկովյան Կրասնոգորսկ ավանում օգոստոսի 3-ին դանակի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 11-րդ դասարանի մի աշակերտ: Անչափահասի մարմնի վրա բժիշկները հայտնաբերել են 8 վերք:

«Ժամը մոտավորապես 15-ին շտապօգնության մեքենայով, Լենինի փողոցի 16-րդ տնից կենտրոնական շրջանային հիվանդանոց է տեղափոխվել 17-ամյա բնակիչը` կրծքավանդակի եւ մեջքի վրա դանակից ստացված վնասվածքներով»,-«Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմինների իրենց աղբյուրը:

Հետախուզության աշխատակիցները տաք հետքերով, հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են նույն դպրոցի 14-ամյա մի աշակերտի: Անչափահասը խոստովանել է, որ վեճի ժամանակ դանակով հարվածել է տուժածին: Հարուցված է քրեական գործ, դեպքի հանգամանքները պարզվում են: