Գիտնականները պլանավորում են Անտարկտիկայում սառույցի պահեստներ ստեղծել, եթե այնտեղ սկսեն հալչել սառցաբեկորները։

Ընդ որում սառցաբեկորները Անտարկտիկա կտեղափոխեն մյուս աշխարհամասերից։ Մասնավորապես Անտարկտիկա կուղարկեն տարբեր լեռնային սառցաբեկորների սառույցներ։ Դրան կպահվեն մոտ 10 մ խորության վրա գտնվող թաքստոցներում։

Գիտնականների կարծիքով՝ չնայած այն հանգամանքին, որ գլոբալ տաքացումը իր ազդեցությունն է ունենում Անտարկտիկայի վրա, այդուհանդերձ այն որեւէ նյութ պահելու համար իդեալական վայր է, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Գիտնականները նշում են, որ Անտարկտիկայում ամեն տարի հալչում է 56 տոննա սառույց։