Չինաստանում անհայտ անձը երեխաներից մեկի հոր անվան տակ հարձակվել է մանկապարտեզի վրա: Ողբերգությունը տեղի է ունեցել Շանդուն նահանգի Ցզիբաո քաղաքում, հաղորդում է AP-ն:
Ականատեսների վկայությամբ, տղամարդը դանակով ներխուժել է մանկապարտեզ եւ սկսել մորթել բոլորին, ով հանդիպել է իր ճանապարհին: Արդյունքում երեք երեխա եւ դաստիարակը սպանվել են: Եւս մոտ 20 երեխա վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:




























