Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ  Համեդան քաղաքում մահափորձ է կատարվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ահմադինեջադը Համեդան քաղաքում ելույթից հետո ճանապարհ ընկնելիս՝ անհայտ անձը նռնակ է նետել Իրանի նախագահի մեքենայի ուղղությամբ։

Իրանի նախագահի մամուլի ծառայությունը նշել է, թե հարձակումից նախագահ Ահմադինեջադը չի տուժել, սակայն կան մի քանի վիրավորներ։

Որոշ տեղեկություններով՝  մահափորձ կատարողը ձերբակալվել է։