Մելիտոպոլի քաղաքապետ Դմիտրի Սեչովը գտնվում է Զապորոժիե քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հաղորդում է «Մելիտոպոլսկիե վեդոմոստի»-ին, հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրներին:
Ըստ առկա տեղեկատվության, օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը Սեչովի մեքենան Զապորոժիե-Մելիտոպոլ ճանապարհին վթարի է ենթարկվել: Ղեկին եղել է քաղաքապետի բարեկամը, իսկ մեքենայում եղել է եւս մեկ ուղեւոր:
Բժիշկները Սեչովի առողջական վիճակը գնահատում են «ծայրահեղ ծանր»: Ոչ պաշտոնական տվյալներով, կոտրվել է Սեչովի գանգը: Վարորդն ու մյուս ուղեւորը նույնպես վնասվածքներ են ստացել:
Զապորոժիեի ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել է պատահարի մասին՝ նշելով, որ Volkswagen Passat մեքենան բախվել է ՄԱԶ-504 բեռնատարին: Չնայած նրան, որ ոստիկանությունը չի հաղորդել տոժածների անունները, հաշվի առնելով դեպքի ժամը, վայրն ու մեքենայի մակնիշը, կարելի է վստահությամբ պնդել, որ խոսքը հենց այս միջադեպի մասին է:




























