Մայիսի 30-ին Ժնեւում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի 6-ժամյա բանակցությունները չեն լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցով առկա տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Կրկին քննարկվել են բոլոր հարցերը: Սակայն տարաձայնություններն առաջվա պես դեռ կան»,- ասելէ Արաղչին եւ նշել, որ բանակցությունները առաջիկա շաբաթվա ընթացքում կշարունակվեն Վիեննայում փոխարտգործնախարարների եւ փորձագետների մակարդակով:

Նշենք, որ մայիսի 30-ին Քերրին եւ Զարիֆը առաջին անգամ էին հանդիպում Լոզանում ապրիլյան համաձայնությունից հետո: