Մոսկվայի կենտրոնում գտնվող գլխավոր փոստում ռումբի ահազանգ է եղել:
Պայթյունի սպառնալիքի պատճառով իրավապահները շենքից դուրս են բերել այցելուներին եւ աշխատակիցներին:
Շենքը հետազոտած կինոլոգները ռումբ չեն հայտնաբերել: «Պայթուցիկ որեւէ նյութ եւ այլ ակսկածելի նյութեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զանգողին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ»,- նշել են ոստիկանությունից:




























