Պակիստանի խոշոր քաղաքներից մեկում՝ Կարաչիում սկիզբ առած բախման արդյունքում զոհերի թիվը վերջին մի քանի օրվա ընթացքում գերազանցել է 60-ը, միայն երեկ սպանվել է 13 մարդ։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, բախումների արդյունքում զոհերի թիվն ընդհանուր առմամբ հասնում է 62-ի։ Վիրավորվել է ավելի քան 150 մարդ։ Նախկինում հայտնի էր միայն 45 զոհերի մասին։
15 միլիոնանոց մեգապոլիսի մի շարք շրջաններում տրանսպորտ չի աշխատում, քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող շատ վայրերում շարունակվում են ավտոմեքենաների հրդեհումները, փակվում են առեւտրի կետերը, փողոցներում բարիկադներ են ստեղծվում։ Իշխանությունները հայտարարել են, որ Կարաչի կմտցվեն ռազմական ոստիկանության լրացուցիչ ուժեր, ինչպես նաեւ բանակային ստորաբաժանումներ, որպեսզի հանդարտեցնեն Պակիստանի տնտեսական այդ կենտրոնում բռնկված կրքերը։
Կարաչիում անկարգությունները բռնկվել են օգոստոսի 2-ին՝ այն բանից հետո, երբ սպանվեց տեղի ազդեցիկ կուսակցության՝ «Մութթահիա Կոմի Մուվմենթի» առաջնորդը։ Քաղաքական գործիչ Ռազա Հայդերը սպանվել էր իր թիկնապահի հետ միասին՝ Պակիստանի հարավային Սինդ գավառում` թաղման արարողության ժամանակ։
Ենթադրվում է, որ սպանությունն իրականացվել է արգելված աղանդավորական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը՝ ազգամիջյան հողի վրա։




























