Հայաստանում երեխաները պաշտպանված են եւ մենք ամեն ինչ անում ենք, որ երեխաները երջանիկ լինեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է ամենամյա բարեգործական ակցիային:

Վերջինիս խոսքով, ինքը փոքր ժամանակ եղել է շատ աշխույժ երեխա: «Իմ մանկությունից մնացել են լավ հուշեր: Այսօրվա ձեր նախաձեռնությունը շատ ողջունելի է եւ նմանատիպ միջոցառումներ ես բաց չեմ թողնում եւ այցելում եմ իմ բալիկների հետ միասին»,- նշեց նա:

Արա Սադոյանը համոզված է, որ Հայաստանում երեխաները պաշտպանված են: «Մենք ամեն ինչ անում ենք, որ երեխաները երջանիկ լինեն: Վաղը՝ հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում  կկազմակերպվեն երեխաների համար: Մենք տարին 365 օր ամեն ինչ անում ենք մեր երեխաների համար, որ իրենց դեմքներից ժպիտը չպակասի: Մենք բոլորս աննկարագրելի սիրում ենք մեր երեխաներին»,- ամփոփեց նա:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին։

Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը: 

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am