Դոկու Ումարովը հանդես է եկել նոր տեսաուղերձով, որում ասում է, թե չի հեռանա եւ կշարունակի գլխավորել ապստամբական շարժումը։ Reuters գործակալության հաղորդմամբ, տեսաուղերձը տեղադրվել է մահմեդական կայքերից մեկում։
NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ օգոստոսի 1-ին Դոկուն հայտարարել էր, թե հրաժարվել է «Կովկասի էմիրության էմիրի» պարտավորությունից՝ առողջության պատճառով։ «Կովկասի էմիրության նոր էմիր» էր հայտարարվել Ասլանբեկ Վադալովը։
Նշենք, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ասել էր, թե լրատվամիջոցներում Դոկուի հրաժարականի մասին տարածված տեղեկությունները քարոզչական բնույթ ունեն, եւ նրան հայտնաբերելու համար իրականացվող փնտրտուքները կշարունակվեն։




























